Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդների խորհուրդն արտագնա հանդիպումներ է կազմակերպում Ընկերության երիտասարդ մասնագետների հետ
12.12.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդների խորհուրդն արտագնա հանդիպումներ է կազմակերպում Ընկերության երիտասարդ մասնագետների հետ: Առաջին հանդիպումը «Երևան» ԳԿՄ և ստորաբաժանումների մասնագետների հետ կայացել է դեկտեմների 12-ին « Երևան» կայարանի դահլիճում:
Դեկտեմբերի 14-ին նման հանդիպում է սպասվում Սևանում, 18-ին՝ Վանաձորում և 21-ին՝ Գյումրիում:
Նման հանդիպումների հիմնկան նպատակն է տարբեր ստորաբաժանումներում աշխատող երիտասարդ մասնագետների հետ երկխոսության հաստատումը, իրենց խնդիրների ուսումնասիրությունը: Հանդիպումների արդյունքում բոլոր քաղաքներում կընտրվեն համապատասխան պատվիրակներ, որոնք կներկայացնեն իրենց ստորաբաժանումները 2013 թվականի սկզբում կայանալիք Երիտասարդական խորհրդի ընդլայնված նիստին:
Ընկերության երիտասարդական քաղաքականության ուղղությունները սահմանող՝ «ՀԿԵ» ՓԲԸ երիտասարդությունը. 2011-2015 թթ» նպատակային ծրագիրը գործում է 2011 թվականից: Ծրագրի թիրախային խումբ են հանդիսանում ՀԿԵ 17-31 տարեկան աշխատակիցները, նախագծեր են նախատեսված նաև Ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների համար, ովքեր կազմում են ընկերության կադրային ռեզերվը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.