Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
20.12.2012
2012 թվականի հունվար-նոյեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ արագացել է 0,5 օրով կամ 15,1%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, հունվար-նոյեմբերին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,3 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմեց 4482 տկմ նետտո/վագոն, ինչը 18,4%-ով գերազանցում է 2011 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 364,8 լոկ-կմ, ինչը 6,4%-ով գերազանցեց  անցյալ տարվա հունվար-նոյեմբերի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.