Արխիվ
ՀԿԵ-ն ուսանողական ջոկատներ է կազմում Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարության և գնացքներում աշխատելու համար
27.05.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայկական բուհերի ուսանողներից կազմում է ուսանողական շինարարական խումբ, որը ամառը կմասնակցի Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությանը: Խմբի մեջ կընդգրկվեն 20 ուսանողներ, որոնք կաշխատեն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կապալառու կազմակերպությունների կազմում:
ՀԿԵ-ն նաև կազմում է ուղեկցորդների ուսանողական խմբեր: 50 ուսանողները ամառային արձակուրդների ժամանակ կաշխատեն ուղեկցորդ «Հայաստան» ֆիրմային գնացքում Երևան-Բաթումի-Երևան երթուղու վրա:
Ամառային աշխատանքը ընկերությունում մեծ հեռանկարներ է բացում ուսանողների առջև՝ լավագույները կարող են աշխատանքի անցնել ՀԿԵ-ում:
Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն արդեն համագործակցել է ՀՊՃՀ-ի հետ՝ 2009-ին համալսարանի 10 ուսանողները արդեն աշխատել են Երևան-Բաթումի-Երևան գնացքում և արժամացել են ուղևորմերի երախտագիտությանը:
ՀԿԵ-ն մեծ ուշադրություն է դարձնում հայկական բուհերի հետ համագործակցությանը մասնագետների պատրաստման գործում:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.