Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը2012 թվականի հունվար-նոյեմբերին աճել է 5,8%
20.12.2012
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-նոյեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 3153,1 հազար տոննա, ինչը 5,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմեց 445,6 հազար տոննա, ինչը 9% գերազանցում է 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում  փոխադրվել է 1249,8 հազար տոննա բեռ, ինչը 0,9%-ով գերազանցեց 2011 թ. ցուցանիշը:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 1457,7 հազար տոննա (աճ 9,3%-ով):
Հարկ է նշել, որ 4%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-նոյեմբերին այս ցուցանիշը կազմել է 1448 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1392 տոննայի դիմաց:
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի տրամադրման գծով ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:
Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.