Արխիվ
ՀԿԵ ՓԲԸ-ի «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի երկրորդ կորպորատիվ առաջնության հաղթող դարձավ ՏՀԿ-ի թիմը
26.12.2012
Դեկտեմբերի 26-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի երկրորդ կորպորատիվ առաջնությունը: Մասնակիցներին ողջունեցին Ընկերության Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը և գիտակ Հայք Խալաթյանը: Ինչպես հայտնեց Վ.Դավթյանը, նման առաջնությունները դարձել են բարի ավանդույթ և թիմերի մակարդակը տարեցտարի աճում է:
ՀԿԵ ՓԲԸ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի կորպորատիվ առաջնությանը մասնակցեցին Ընկերության տարբեր տնօրինություններ, ծառայություններ, ստորաբաժանումներ և ձեռնարկություններ ներկայացնող 11 թիմեր: Իսկ հաղթանակը տոնեց Տեղեկատվահաշվողական կենտրոնի թիմը, երկրորդ տեղը գրավեց Ֆիրմային տրանսպորտային սպասարկման կենտրոնը, իսկ երրորդ տեղը բաժին ընկավ Կառավարման և հաղորդակցությունների ծառայության թիմին:
Առաջնությունը կազմակերպեց Ընկերության Երիտասարդական խորհուրդը ՝ ՀԿԵ երիտասարդության ակտիվությունը խրախուելու, երիտասարդների մոտ կորպորատիվ ոգու և արժեքներ ձևավորելու, երիտասարդների անձնական և մասնագիտական ներուժը զարգացնելու նպատակով:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.