Արխիվ
ՀԿԵ-ում ամփոփեցին 2012 թվականի արդյունքները
27.12.2012
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը դեկտեմբերի 27-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց 2012 թվականի արդյունքները: Խորհրդակցությանը, որն անկացվեց տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցեցին երկաթուղու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:
Առաջին հերթին Վիկտոր Ռեբեցը նշեց, որ այս տարին երկաթուղու համար լի էր կարևոր և հետաքրքիր իրադարձություններով. շահագործման է հանձնվել Զամանլուի երկաթուղային կամուրջը, երկու նոր կամուրջներ կառուցվեցին Շահալի-Քոբեր և Քոբեր-Թումանյան ուղղություններում, ընդունվեց նոր կոլեկտիվ պայմանագիր, համալրվեց Գյումրու պետական տեխնիկական քոլեջի նյութական բազան, ինչը թույլ կտա էապեց բարձրացնել ապագա երկաթուղայինների որակավորումը, իսկ հայ ուսանողները մասնակցեցին Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարությանը:
Կարևորագույն իրադարձությունների շարքում Ընկերության ղեկավարը նշեց նաև երեկ կայացած Տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում ընդունվեցին երկաթուղու համար խիստ արդիական մի շարք որոշումներ:
- Նիստի ժամանակ ներկայացվեց 2012 թվականի ինը ամիսների ՀԿԵ-ի աշխատանքի հաշվետվությունը, որոնք հիմք են հանդիսանում 2013 թվականի ծրագրերի համար: Տնօրենների խորհուրդն ընդունեց փաստաթուղթը և դրական գնահատեց Ընկերության աշխատակազմի գործունեությունը: Հաստատվեցին նաև ՀԿԵ-ի բյուջեն և ներդրումային ծրագիրը 2013 թվականի համար, -  հայտարարեց Ընկերության տնօրենը:
Ամփոփելով 2012 թվականի արդյունքները՝ Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ այս տարի ձևավորվեց երկաթուղային բեռնափոխադրումների բավականին դրական դինամիկա: Արդյունքում, բեռնափոխադրումների ծավալն ավելացավ 3,4%-ով նախատեսվածի և 3,7%-ով 2011 թվականի նկատմամբ:
Արտահանման հաղորդակցությունում աճը կազմեց 8,8%, իսկ տեղականում՝ 12%: Միայն ներմուծման հաղորդակցությունում արձանագրվեց 3,2% անկում: Վիկտոր Ռեբեցը նման անկումը բացատրում է օբյեկտիվ գործոններով, մասնավորապես, սպառման ծավալների, շաքարի ներկրման ծավակների և շինարարական նյութերի կրճատմամբ:
Միևնույն ժամանակ երկաթուղու գլխավոր տնօրենը նշեց, որ կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալներն աճեցել են 5,5%-ով:
Դրական ձեռքբերումների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց նաև ուղևորաշրջանառության աճը 6,2%-ով 2011 թվականի նկատմամբ: Աճի հիմքում ընկած էր միջազգային ուղևորափոխադրումների աճը 10,8%-ով:
-  Անցյալ տարի մենք կարողացել ենք աշխատանքն ավարտել առանց կորուստների և պահպանեցինք այս դինամիկան 2012-ին՝ կարողանալով շահույթով ավարտել նաև այս տարի: Պետք է ամրապնդել մեր դիրքերը և շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, - հայտարարեց ՀԿԵ-ի ղեկավարը:
Արդրադառնալով երկաթուղայինների աշխատավարձերի հարցին՝ Վիկտոր Ռեբեցը նշեց, որ նոյեմբերին ՀԿԵ-ի աշխատողների միջին ամսեկան աշխատավարձը կազմեց 169 հազ դրամ, ինչը 5,6%-ով գերազանցեց հոկտեմբերի և 15,3%-ով՝ անցյալ տարվա նոյեմբերի ցուցանիշները: Ընկերության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 119,7 հազ դրամ:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ երկաթուղու աշխատողների աշխատավարձը 42%-ով (իսկ Ռուսաստանում 25%-ով) գերազանցում է աշխատավարձերի չափերն այլ ոլորտներում:
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարեց բարելավել աշխատանքի որակը, շտկել թույլ տված սխալներն ու բացթողումները:
Խորհրդակցությունից հետո Վիկտոր Ռեբեցը մրցանակներ, շնորհակալագրեր հանձնեց 2012 թվականին հաջողությունների հասած աշխատողներին:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2012 г.