Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ի «Սևան կայարան» ԳԿՄ-ի պետը պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով
30.05.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Սևան կայարան» գծային-կայարանային միավորման պետ Իշխան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեր աշխատողին է հանձնել պետական պարգևը Հանրապետության տոնի առթիվ հրավիրված ընդունելության ժամանակ:
«ՀԿԵ» ՓԲԸ վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ընկերությունը արդեն իրականացրել է երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր, ստեղծել է 1.9 հազ. նոր աշխատատեղեր, իրականացրել է կարևոր սոցիալական ծրագրեր:
Այժմ ընկերությունը շարունակում է աշխատել այս ուղղություններով, աջակցելով Հայաստանի տնտեսության և տրանսպորտի զարգացմանը: 
ՀԿԵ-ն շնորհավորում է Իշխան Սարգսյանին պարգևի կապակցությամբ և հաջողություն է մաղթում իրեն:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.