Արխիվ
ՀԿԵ-ում թոշակի են անցել 40 աշխատակից
11.01.2013

Հունվարի 11-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական վարչական շենքի դահլիճում կայացել է մոտ 40 երկաթուղայինների թոշակի անցնելու հանդիսավոր արարողությունը: Ինչպես նշեց թոշակառուների հետ հանդիպման ժամանակ Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, եկել է ժամանակն աշխատանքը փոխանցել երիտասարդ մասնագետներին:
«Այսօր դուք ավարտում եք ձեր աշխատանքային կենսագրության ակտիվ մասը, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է կորցնեք կապն Ընկերության հետ, որտեղ դուք աշխատել եք երկար տարիներ: Ձեզանից 11-ն աշխատել են երկաթուղում 40 տարուց ավել, իսկ 8-ը՝ 30 տարուց ավել», - ասաց երկաթուղու ղեկավարը:
Վիկտոր Ռեբեցը հիշեցրեց, որ ՀԿԵ-ի կազմում բավականին հաջող աշխատում է Վետերանների խորհուրդը, որի շրջանակներում թոշակի անցած երկաթուղայինները կարող են աշխատանք կազմակերպել երիտասարդ կադրերի հետ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Բացի այդ, նրանց տրամադրության տակ է Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի հիմքի վրա աշխատող Ուսումնական ճանապարհային կենտրոնը, որի միջոցով հնարավոր է տեսադասընթացներ կազմակերպել:
- Անցյալ տարի Գյումրու պետական տեխնիկական քոլեջում մենք նոր ուսումնատեխնիկական հրապարակ հիմնեցին և այժմ երկաթուղում աշխատանքի հարուստ փորձ ունեցող մասնագետների կարիքն ունենք, ովքեր կարող են մեզ օգնել ապագա երկաթուղայինների պատրաստման հարցում, - ասաց նա:
Թոշակառուներին ողջունեցին նաև Դորպրոֆսոժի նախագահ Աշոտ Խլղաթյանը, Վետերանների խորհրդի նախագահ Հենրիխ Օզնեցյանը և Երիտասարդների խորհրդի նախագահ Վահե Դավթյանը:
Հանդիպման ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նվերներ հանձնեց թոշակի անցնող մասնագետներին:

Դիտել ֆոտոշարքը    

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.