Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականին աճել է 5,8%
17.01.2013

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 3460,2 հազար տոննա, ինչը 5,8% գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմել է 491,9 հազար տոննա, ինչն 9,4% գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. փոխադրվել է 1369,8 հազար տոննա բեռ, ինչը 1,4%-ով գերազանցեց 2011 թ. ցուցանիշը:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 1598,5 հազար տոննա (աճ 8,9%-ով):
Հարկ է նշել, որ 3,8%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1451 տոննա՝ 2011 թ. գրանցված 1398 տոննայի դիմաց:
Իսկ միայն 2012 թվականի դեկտեմբերին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմեցին 307,1 հազար տոննա (աճ՝ 6,5%), որից արտահանման  հաղորդակցությունում տեղափոխվել էր 46,3 հազար տոննա բեռ (աճ՝ 13,2%), ներմուծման հաղորդակցությունում՝ 120 հազար տոննա (աճ՝ 6,6%), տեղական հաղորդակցությունում՝ 140,8 հազար տոննա (աճ՝ 4,4%).
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի տրամադրման գծով ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:
Երկաթուղային ենթակառուցվածքի որակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.