Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
17.01.2013

2012 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թվականի հետ համեմատ արագացել է 0,6 օրով կամ 18,8%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների, հունվար-դեկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,2 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թվականին կազմեց 4516 տկմ նետտո/վագոն, ինչը 17.8%-ով գերազանցում է 2011 թվականի ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 365,7 լոկ-կմ, ինչը 5,9%-ով գերազանցեց  2011-ի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.