Արխիվ
Հայաստանը հայտարարում է «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի մեկնարկը
18.01.2013
ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի մեկնարկի մասին՝ 3 մլրդ. ԱՄՆ դոլար ընդանուր արժեքով, ստորագրման և հայտարարման շնորհանդեսի ժամանակ, որին ներկա էին բարձրաստիճան  պետական այրեր, դեսպաններ, ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Իրանից ձեռնարկությունների ղեկավարներ:
Հանդիպման շրջանակներում ստորագրվեց նաև տարածաշրջանային համագործակցության եռակողմ հուշագիր՝ուղղված Հայաստանի հարավային երկաթուղու զարգացմանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա» ՖԶԷ միջև:
Իր հայտարարության մեջ նախարար Բեգլարյանը նշեց, որ «Հյուսիս-հարավը» միջազգային տրանսպորտային միջանցքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության բարելավման ու տնտեսական աճի ապահովման հարցում առանցքային դեր կխաղա, և այդպիսով կապահովի փոխադրումների ամենակարճ երթուղին Սև ծովի նավահանգիստներից Պարսից ծոց:
Որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային օղակում պակասող օղակ այս նախագծերը ռազմավարական և ֆինանսական գործընկերների մոտ հետաքրքրություն են առաջացրել դեպի տարածաշրջան, ովքեր սպասում են դրանց մասնակցությանը պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում:
Նախագծերի ավարտից հետո սպասվում է էական առաջընթաց տվյալ տարածաշրջանում տրանսպորտային ծախսերի և ժամկետների հարցում, որն էլ կնպաստի առևտրի զարգացմանն ու տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը:  
Բացի այդ, նախարար Բեգլարյանը նշեց, որ տարածաշրջանը հարուստ է բնական ռեսուրսներով, և հաշվի առնելով տեղանքը՝ մի շարէ երկրներ ցուցաբերում են մեծ հետաքրքրություն:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն իր հայտարարության մեջ նշեց, որ 2008-2012 ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից տրամադրված ՀԿԵ ներդրումային ծրագրի ֆինանսավորումը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 90 մլրդ. դրամ: Նշված միջոցների հաշվին իրագործվել է երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտների  վերականգնման մասշտաբային ծրագիրը, առաջին հերթին՝ գծային և կայարանային տնտեսությունները, էներգամատակարարման և էլեկտրաֆիկացման, կապի, կենտրոնացման ու արգելափակման համակարգերը:
Ըստ Ռեբեցի՝ Հայաստանի երկաթուղային ցանցի ընդլայնումը, տնտեսական շրջանառության մեջ հայտնի հանքանյութական բազայի ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու պետբյուջե մուծվող հարկերի ծավալների աճը հանդիսանում են փոխադրումների ծավալների աճի երաշխիք ու հանրապետության տնտեսական կայուն աճի գործոններ:
-Հարավկովկասյան երկաթուղին տիրապետում է բավարար միջոցների նոր երկաթուղային հատվածի շահագործման համար. մեր կողմից ստեղծվել է հզոր բազա լոկոմոտիվային և վագոնային պարկի տեխնիական սպասարկման ու վերանորոգման համար, փոխադրումների գործընթացների կառավարման ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել, անընդհատ բարելավվում է աշխատակազմի որոկավորումը,- նշեց վիկտոր Ռեբեցն՝ ավելացնելով, որ Հայաստանի երկաթուղու հարավային հատվածի կառուցումը՝ Իրանի երկաթուղու հետ միացումը, կձևավորի միջազգային նոր տրանսպորտային միջանցք՝ կապող սևծովյան տարածաշրջանի երկրները Պարսից ծոցի երկրներին և Հնդկաստանին:
 Դուբայում տեղակայված «Ռասիա» ներդրումային ընկերությունը Հայաստանի Հանրապետության հետ ստորագրեց կոնցեսիոն պայմանագիր այս երկու կենսական նշանակության տրանսպորտային նախագծերի հետ կապված: «Ռասիա» ընկերությունն արդեն մասշտաբային գործունեություն է ծավալել նախագծերի կոնսորցիումի ձևավորման ռազմավարության հիման վրա տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավոչման, զարգացման և շահագործման համար: «Ռասիա» ընկերությունն ու դրա կոնսորցիումի անդամները կձգտեն մեծացնել տեղական և միջազգային բեռների փոխադրման ծավալները առաջին հերթին միջանցքի երկայնքով լեռնահանքային և գյուղատնտեսական նախագծերի ներդրումների հաշվին: Լրացուցիչ ջանքեր կներդրվեն՝ ներգրավվելու միջանցքի գործարկման մեջ հետաքրքրված երկրներ և ընկերություններ՝ այդ թվում Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Պարսից ծոցի երկերների համագործակցության խորհրդից՝ տարածաշրջանային առևտրային հարաբերությունների լավացման նպատակով: Ինչպես նշեց «Ռասիա» ընկերության նախագահ պարոն Ջոզեֆ Բարկովսկին, ընկերությունն արդեն գտնվում է Չինաստանի պետական ձեռնարկությունների հետ բանակցությունների սկզբնական փուլում՝ կապված գյուղատնտեսական և լեռնաարդյունաբերական նախագծերի հնարավոր համատեղ ներդրումների հետ  միջանցքի երկայնքով՝ ՀՀ-ի տարածքում, որն էլ կնպաստի երկաթուղային և ճանապարհային նախագծերի տնտեսական գրավչության աճին:
Մենք նաև համագործակցության համաձայնագիր ենք ստորագրել բնական ռեսուրսների ոլորտում գլոբալ ներդրումային «Հայա Ռիսորսիզ» խմբի հետ, որը գործում է ԱՄԷ հայտնի գործարար Ռաշիդ ալ Մալիկի  հովանու ներքո: Այս ներդրումային խումբը կկենտրոնանա միջանցքի երկայնքով օգտակար հանածոների հայտնաբերման ներդրումների և երկաթուղու ու արագընթաց ճանապարհի նախագծերի զարգացման վրա:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.