Արխիվ
ՀԿԵ-ն 40,8 մլն. ռուբլի է ուղղելու գծանցների արդիականացմանը
30.05.2011
«Հարավկովկասյան երկաթուղի»  ՓԲԸ-ն 2011 թ. 40,8 մլն. ռուբլի է ուղղելու գծանցների վերանորոգման և արդիականացման ծրագրի իրականացմանը: Այժմ Հայաստանում գործում են 93 երկաթուղային գծանցներ, որից 27-ը հերթապահով գծանցներ են:
«ՀԿԵ» ՓԲԸ Ենթակառուցվածքի ծառայության պետ Աշոտ Ունուսյանի խոսգերով, հաշվի առնելով գնացքների արագության ավելացումը, ՀԿԵ-ն գծանցներում անվտանգության բարձրացման միջոցառումներ է իրականացնում: Ա.Ունուսյանի կարծիքով, գնացքների արագության ավելացումը պահանջում է նաև գծանցների տեխնիկական վերազինում, տեխնոլոգիական ու աշխատանքային կարգապահության մակարդակի բարձրացում:
2011-ին ընկերությունը նախատեսում է իրականացներ գծանցների արդիականացման մի շարք աշխատանքներ, մասնավորապես, գծանցների ուղեանցերի ասֆալտապատում, ուղեփակոցների տեղադրում, մոտեցման հատվածներում սարքավորումների տեղադրում և այլն:
2010 թ. հունիսից նաև գործում է գծանցներում անվտանգության ապահոցման համար ստեղծված հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՀԿԵ-ի, Տրանսպորտի և կապի, Տարածքային կառավարման, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները: Հանձնաժողովի կատարված ստուգումների արդյունքում ստեղծվել է գծանցների արդիականացման ծրագիր:
Բացի այդ, այժմ ՀԿԵ-ում անցնում է «Ուշադրությու'ն գծանց» միամսյակը, որը կավարտվի հունիսի 10-ին: Միամսյակի շրջանակներում ՀԿԵ-ի հանձնաժողովները ստուգում են բոլոր գծանցները, իրականանում են գծանցների և մոտակա ավտոճանապարհների գույքագրումը, կազմում են արձանագրված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկեր, իսկ գծանցների հերթապահները անցնում են տեխնիկական դասընթացներ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.