Արխիվ
ՏԾԿ. Մեկ տարի երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում
22.01.2013
Արդեն մեկ տարի է, ինչ երկաթուղային բեռտնափոխադրումների շուկայում աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը: Կենտրոնը, որը գործում է ՀԿԵ-ի Ֆիրմային ճանապարհային սպասարկման կենտրոնի կազմում, պաշտոնապես բացվեց 2011 թվականի հոկտեմբերի 27-ին:
ՏԾԿ-ի բացումը հատուկ կարևորություն ունի Հայաստանի երկաթուղու համար, հաշվի առնելով, որ այն հանդիսանում է հաճախորդների հետ աշխատանքի միասնական կենտրոն: Մինչ այդ բեռնափոխադրողների հետ աշխատանքի համար պատասխանատու էին միանգամից մի քանի ստորաբաժանում, սակայն արդեն 1 տարի է, ինչ այս գործառույթը դրված է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի վրա:
Կենտրոնի աշխատանքը թույլ տվեց էապես բարելավել մատուցվող ծառայությունների որակը և ավելի սերտ համագործակցություն սահմանել ոչ միայն խոշոր, այլ նաև միջին հաճախորդների, մասնավոր բեռնափոխադրողների հետ:
ՏԾԿ-ի իրավասության մեջ մտնում է բեռնափոխադրումների կազմակերպումը «դռնից դուռ» սկզբունքով, բեռնափոխադրումների հետ կպված հայտերի և այլ փաստաթղթերի ընդունումն ու մշակումը: Կառույցը գործում է մեկ պատուհանի սկբունքով, ինչը թույլ է տալիս էապես հեշտացնել բեռնափոխադրումների, բազմաթիվ հայտերի և այլ փաստաթղթերի ձևակերպման գործընթացը:
Կենտրոնի աշխատանքի հիմնական նպատակներն են տրանսպորտային շուկայի փոփոխություններին արագ արձագանքումը՝ հաճախորդի շահերին համապատասխան, երկաթուղու ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը: 
Կենտրոնը բոլոր հաճախորդներին թույլ է տալիս աշխատել անմիջապես մենեջերի հետ, ով ձևակերպում, կազմակերպում և հսկում է բեռնափոխադումների գործընթացը՝ այդպիսով կրճատելով պատվերի կատարման ժամկետները:
Այստեղ հաճախորդին տրամադրվում է բեռնափոխադումների լոգիստիկայի ողջ սխեման՝ հեռավորության, ծավալի և ժամկետների հաշվարկով, ինչպես նաև տերմինալների հետ աշխատանքի լրացուցիչ  ծառայությունները: Իսկ ավտոմատացված ծրագրերի ներդրումը հաճախորդին թույլ կտա ոչ միայն ձևակերպել փոխադրման պատվերն ու փաստաթղթերը, հսկել ֆինանսական միջոցների առկայությունը սեփական հաշվի վրա, այլ նաև իրականացնել բոլոր գործողությունները օնլայն ռեժիմով:
Կենտրոնի գործունեությունը թույլ է տալիս խթանել մրցակցությունը, իսկ ՏԾԿ-ի ծառայությունները մեծ պահանջարկ ունեն բեռնափոխադրումների շուկայում: 2012 թվականին համապատասխան սպասարկման պայմմանագրեր են կնքվել 23 հաճախորդի հետ և առանձին բեռնափոխադրումների գծով 88 լրացուցիչ համաձայնագիր:
Նշված ժամանակահատվածում ՏԾԿ-ն կազմակերպել է 29,1 հազ. տոննա բեռի փոխադրում՝ այդ թվում 428 վագոն և 55 կոնտեյներ: Կենտրոնի գործունեությունից ստացած եկամուտը կազմել է 898 993 հազ. դրամ, ինչը 310%-ով գերազանցում է բյուջետային ցուցանիշը և 111%-ով՝ պլանային ցուցանիշը:
Նման արդյունքները թույլ են տալիս հուսալ, որ նման արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև 2013 թվականին, իսկ հաճախորդների բազան և բեռնափոխադրումների ծավալները կաճեն:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.