Արխիվ
Գողությունը երկաթուղում սպառնալիք է անվտանգ երթևեկությանը
01.02.2013
Գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Մի քանի մետր կապի մալուխի գողությունը, որը հասարակ մարդու կարծիքով մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսաֆորների միջև կապի կորստի, գնացքների չվացուցակներում խախտումներին և որպես հետևանք՝ գնացքների վթարների:
2013 թվականի սկզբից գողությունները Հարավկովկասյան երկաթուղում հաճախակիացել են: Միայն հունվարի 7-ից 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը 5 անգամ գողացել է կապի մալուխը Պռոշյան-Եղվարդ հատվածում:  
Ոստիկանության և «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցները կարողացել են հայտնաբերել հնարավոր հանցագործին՝ բնակության վայր չունեցող երիտասարդին: Երկաթուղու հարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվեց նաև գողոնը՝ 20 մետր կապի մալուխը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալեցին «Հարավկովկասյան երկաթուղու» վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի 5 անչափահաս բնակիչներին: 15-17 տարեկան անչափահասները պարբերաբար գողանում էին կապի մալուխները՝ հանձնելով այն շատ ցածր գնով որպես մետաղյա ջարդոն:
Արդյունքում, երկաթուղուն հասցրած վնասoի չափը գերազանցեց 533 000 դրամ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է, որ նման սարքավորումների և կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առ]ողջության, երկաթուղու և գնացքների անվտանգության համար:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.