Արխիվ
Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցնի Երևանում
31.05.2011
Երկաթուղային տրանսպորտի խորհրդի հոբելյանական 55-րդ նիստը կանցնի Երևանում հոկտեմբեր-նոյեմբերին: Այսպիսի որոշում է կայացվել Խորհրդի 54-րդ նիստի ժամանակ, որն անցել է մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա):
Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թ. փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար:
Խորհրդի անդամներն են՝Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան,  Վրաստանը,  Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան:
Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:
«Հայաստանի Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը և դաշնակից պետությունների հետ երկաթուղային կապի  հաստատմանը: Շ.Շայդուլլինի խոսքերով, այս գործում հիմնական բեռը իր վրա վերցրեց ՀԿԵ-ն, որը հանդիսանում է համազգային տրանսպորտային ընկերություն, - նշում է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը: - Համոզված եմ, որ Խորհրդի նիստը Երևանում կլինի արդիական հարցերի քննարկման, երկաթգծի զարգացմանն ուղղված նոր լուծումների սահմանման, արդյունավետ համագործակցության հաստատման գերազանց հարթակ»: 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.