Արխիվ
ՀԿԵ աջակցությամբ Երևանում բացվեց «Հայերի մասնակցությունը 1812-1814թ. հայրենական պատերազմին» ցուցահանդեսը
07.02.2013
Տուրիզմի հայկական ինստիտուտում փետրվարի 7-ին բացվեց մասշտաբային ցուցահանդեսը «Հայերի մասնակցությունը 1812-1814թ. հայրենական պատերազմին» խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հարավկովկասյան երկաթուղու, ինչպես նաև Հայաստանում Ռոսոտռւդնիչեստովոյի ներկայացուցչության, Տուրիզմի հայկական ինստիտուտի, Հայաստանի ազգային արխիվի աջակցությամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Պաշտպանության նախարարության բարձր հովանու ներքո:
Բացման արարողությանը մասնակցեցին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ներկայացուցիչներ ընկերության ղեկավարությունից, բարձրաստիճան հյուրեր Ռուսաստանից՝ Ռուսսոտռւդնիչեստվոյի ղեկավարի տեղակալ Չեսնոկով Ա. Գ., «Սկոլկովո» ֆոնդի դեպարտամենտի պետ Օկունով Ա. Ա., Պրոեկտ-Տեխնիկա ԱԳԿ (Ռոսկոսմոս) գլխավոր տնօրեն Կարդաշենկո Ի.Մ., Պրոեկտ-Տեխնիկա ԱԳԿ (Ռոսկոսմոս) գլխավոր տնօրենի տեղակալ Լետունով Վ.Վ., Հայաստանում Ռոսսոտռուդնիչեստվոյի ղեկավար Կրիվոպուսկով Վ.Վ., ներկայացուցիչներ հասարակական և երիտասարդական կազմակերպություններից, ուսանողներ, լրագրողներ:
Ցուցահանդեսի ցուցատախտակներն արտացոլում են հայերի ներդրումը Նապալեոնի նկատմամբ ռուսական բանակի հաղթանակում: Յաստեղ ներկայացված են նկարներ, փաստաթղթեր, այդ թվում նաև ցուցակներ պատերազմին մասնակցած սպաների և գեներալների անուններով (սուրբ Անդրեյ Պերվոզվաննիյ շքանշանի ասպետ Բեբուտով Վ.Օ., հեծելազորի գեներալ լեյտենանտ, կնյազ Մադատով Վ.Գ., հրետանու գեներալ մայոր Աբամելեկ Ի.Ս., հայրենական պատերազմի առաջին պատմաբան գեներալ լեյտենանտ Ախշամուրով Դ.Ի., Ղազարյանների ընտանիքն և այլք), հոգևոր սպասավորներ՝ հայրենական պատերազմում մասնակցության համար բրոնզե խաչով տարբերակված: Այստեղ են նաև հայ բարերերների անունները Նոր Նախիջևանից (Դոնի Ռոստով), Քիզլյարից, Թիֆլիսից, Աստրախանից, ովքեր մեծ նվիրատվություններ են կատարել ռուսական բանակի պահպանման համար:
Առանձին ցուցատախտակ է հատկացված ռուսական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության ազատագրմանը պարսկական լծից՝ Գյուլիստանի խաղաղության պայմանագրի ստորագրման 200-ամյակին: Հատկանշականն այն է, որ չնայած Նապոլեոնի հատ պատերազմին՝ Ռուսաստանն այդ ժամանակ իր զորքերը հետ չի կանչել Կովկասյան ճակատից:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.