Արխիվ
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենն ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հունվարին
08.02.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության հունվարյան աշխատանքի արդյունքները: Ինչպես ընդգծեց Վիկտոր Ռեբեցը, հունվարն ավանդական տոների և ոչ աշխատանքային օրերի ամիս է, ինչը սակայն երկաթուղայիններին հանգստանալու առիթ չի տալիս:
- Ավելին, դա մեծ աշխատանք է պահանջում գնացքների անվտանգ երթևեկության և փոխադրումների կարիքների ապահովման ուղղություններով, - հայտարարեց Ընկերության ղեկավարը:
Գլխավոր տնօրենի տվյալների համաձայն, 2013 թվականի հունվարի բեռնման ցուցանիշաը 2%-ով գերազանցեց կանխատեսումները և 10,6%-ով՝ 2012 թվականի հունվարի ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, բեռնափոխադրումների ծավալները 2013 թվականի հունվարին համապատասխանում էին ծրագրային ցուցանիշներին:
Ընկերության ձեռքբերումների շարքին Վիկտոր Ռեբեցը դասեց ուղևորափոխադրումների զգալի աճը: 2013 թվականի հունվարին ուղևորաշրջանառությունը անցյալ տարվա ցուցանիշը գերազանցեց 80%-ով: Միջազգային հաղորդակցությունում ուղևորաշրջանառությունը գերազանցեց 2012 թվականի հունվարի ցուցանիշը 30%-ով, իսկ տեղականում՝ 2 անգամ:
- Հուսով եմ, որ Ուղևորափոխադրումների տնօրինության կողմից ստեղծվելու են այս ցուցանիշների պահպանման համար բոլոր անհրաժեշտ պայմանները և մենք կպահպանենք երկաթուղի եկած նոր ուղևորներին: Դրան կնպաստեն նաև մեր նոր ծառա յությունները, - նշեց Ընկերության ղեկավարը:
Ուղևորների նոր հոսքին կնպաստի նաև երկաթուղային կայարանների թարմացումը և լոգիստիկ նոր հանգույցների ստեղծումը:
Վիկտոր Ռեբեցը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որոշ ցուցանիշների գծով (վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք և արտադրողականություն, վագոնների աշխատանքային պարկի կրճատում) արձանագրվել է դրական դինամիկա, սակայն դեռ պետք է կատարելագործել աշխատանքը երկաթուղային բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիային և վառելիքի ծախերի կրճատման ուղղություններով:
Աշխատավարձերի հարցով Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ միջին ամսեկան աշխատավարձի չափը ՀԿԵ-ում մոտ 30%-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ցուցնիշը: 2012 թվականի արդյունքներով երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմել է 157,7 հազար դրամ, իսկ այդ ցուցանիշը հանրապետությունում կազմել է 121,3 հազար դրամ:
Ինչպես ընդգծեց Ընկերության ղեկավարը, հունվարը ՀԿԵ-ի համար բավականին հարուստ էր իրադարձություններով: Նման կարևոր իրադարձությունների շարքում Վիկտոր Ռեբեցը, մասնավորապես, նշեց Հայաստանի Հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված եռակողմ հուշագրի ստորագրումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը և ՀԿԵ աշխատողների մեծ խմբի թոշակի անցնելը:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.