Արխիվ
Փետրվարի 16-ից ՀԿԵ-ում գործելու է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը
13.02.2013
Փետրվարի 16-ից Հարավկովկասայան երկաթուղին կգործարկի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը: Այն գործելու է ամեն օր՝ մեկնումը Գյումրիից ժամը 7:10-ին, ժամանումը Վանաձոր՝ 8:37-ին:
Հակառակ ուղղությամբ գնացքը մեկնելու է 16:10-ին՝ ժամանելով Գյումրի 17:36-ին:
Նոր էլեկտրագնացքի գործարկման պատճառով փոփոխվելու են նաև Գյումրի-Երևան և Երասխ-Երևան էլեկտրագնացքների չվացուցակները: Փետրվարի 16-ից էլեկտրագնացքը Գյումրիից Երևան մեկնելու է առավոտյան ժամը 8:35-ին, իսկ Երասխից՝ ժամը 7:10 –ին:
Հաշվի առնելով Բագրավան կայարանում և Շիրակավան կառամատույցում ուղևորների հոսքի բացակայությունը՝ նշված վայրերում վերացվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կանգառները:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.