Արխիվ
Նշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ
31.05.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ է նշանակվել Անատոլի Դանչենկոն: Մինչ այդ Դանչենկոն զբաղեցնում էր փոխադրումների տնօրինության պետի, գլխավոր տնօրենի փոխադրումների գծով տեղակալի պաշտոնը:
Փոխադրումների տնօրինության պետ է նշանակվել Վահան Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր «Գյումրի» գծային-կայարանային միավորման պետի պաշտոնը:
Նոր նշանակումները ՀԿԵ-ում ուղղված են ընկերության միջազգային համագործակցության ընդլայմանը, միջազգային գործընկերների հետ կապերի զարգացմանը, նոր ընկերությունների հետ կապերի հաստատմանը: Գլխավոր տնօրենի նոր տեղակալը հատուկ ուշադրություն է դարձնելու ընկերության լոգիստիկ ներուժի զարգացմանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.