Արխիվ
ՀԿԵ-ի կին-աշխատակիցները պարգևատրվել են Մարտի 8-ի կապակցությամբ
05.03.2013
Կանանց միջազգային տոնի Մարտի 8-ի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը այսօր պարգևատրեց կանանց, որոնք մեծ հաջողությունների են հասել իրենց գործունեության ոլորտում:
Նա նշեց, որ կանայք միայն ¼-րդն են կազմում երկաթուղու մեծ՝ ավելի քան 4 հազարանոց կոլլեկտիվում:
- Չնայած այս փոքր թվի՝ կանայք առանձնանում են բարձր պատասխանատվությամբ, նրանք ակտիվ են, ստանում են լրացուցիչ կրթություն, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ: ՀԿԵ-ի 583 կին աշխատողներից 24-ը տարբեր մակարդակների ղեկավարներ են: Սակայն այս օրը պատմության մեջ կմտնի նաև այն հանգամանքով, որ մեր երկաթուղում առաջին անգամ կայարանապետ է նշանակվել կինը, - ասաց Վիկտոր Ռեբեցը:
Նա հայտարարեց, որ Անուշ Հակոբյանը նշանակվել է վերջերս վերանորոգված և Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավոր բացված «Թումանյան» կայարանի պետ:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգրեր և շնորհակալագրեր, նվերներ և դրամական պարգևներ հանձնեց 34 աշխատակցուհիներին:
Երկաթուղու ևս երկու կին աշխատողներին տրամադրվել էր անձնական օգնություն: ՀԿԵ-ն որոշում է ընդունել մեկ տարվա ուսման վարձը վճարել Սևանի ուղեմասում աշխատող Անահիտ Հովհաննիսյանի երկու երեխաների համար, ում տիկին Անահիտը որդեգրեց Սպիտակի երկրաշարժից հետո:
Ընկերության հաշվին կվերանորոգվի նաև «Վանաձոր» ԳԿՄ կայարանի հերթապահ Նազիկ Հակոբյանի տունը, որը տուժել էր ջրհեղեղի ժամանակ:
Մարտի 8-ի կապակցությամբ նվերներ ստացան նաև երկթուղու 6 կին-վետերաններ:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.