Արխիվ
ՀԿԵ-ն հանդես է եկել որպես «Նոր անուններ» փառատոնի գլխավոր հովանավոր
31.05.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հանդիսանում է «Նոր անուններ» առաջին պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնի գլխավոր հովանավոր: Փառատոնը կանցնի Երևանում մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը: 
Փառատոնն անցնում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի մշակույթի նախարարության, պետական ֆիլհարմոնիկ և պետական կամերային նվագախմբերի աջակցությամբ:
Փառատոնին կմասնակցեն մինչև 18 տարեկան 31 շնորհալիներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Վրաստանից և Իրանից:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը նշում է, որ նման փառատոնները Հայաստանում թույլ են տալիս ոչ միայն ակտիվացնել մշակույփային կյանքը հանրապետությունում, այլև նոր տաղանդներ հայտաբերել: 
«Այս տաղանդները՝ հայկական և համաշխարհային մշակույթի  ապագան են և ես համոզված եմ, որ մի քանի տարի անց նրանք կզբաղեցնեն իրենց տեղը մշակույթի ակնառու գործիչների շարքում», - ասում է Շայդուլլինը և նշում է, որ տաղանդավոր երեխաները կարիք ունեն ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական օգնության.
«Շնորհալի երեխաները պետք է հավատան իրենց ուժերի մեջ, հավատան, որ նրանք ունեն մեծ ներուժ և նրանք միայնակ չեն՝ իրենց օգնում են ոչ միայն  ծնողները, հարազատները, այլ նաև ուրիշ, այժմ դեռ անծանոթ մարդիկ»:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.