Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն ընդլայնում է տեղական արտադրողների հետ համագործակցության ծրագիրը
19.03.2013

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է տեղական արտադրության աջակցության և զարգացման իր ծրագրի իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը հայկական արտադրողների հետ: 2012 թվականին երկաթուղին մոտ 35 ընկերություններից գնել է ավելի քան 3 մլրդ 65 մլն դրամի ապրանք և ծառայություններ: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին ՀԿԵ-ի գնումների համար ուղղված ծախսերը կազմել են 2 մլրդ դրամ:
Երկաթուղու գնումների հիմնական հոդվածը կազմում են տարաբնույթ երկաթուղային սարքավորումներ, վառելիք, յուղ և յուղման նյութեր, համազգեստ, տարբեր պահեստամասեր, որոնք անհրաժեշտ են երկաթուղային համակարգի անվտանգ և անխափան աշխատանքի համար:
ՀԿԵ-ն հանդիսանում է նաև բավականին խստապահանջ գործընկեր, որի հիմնական պահանջն արտադրանքի բարձր որակն է: Օրինակ, երկաթուղին դադարեցրել է համագործակցությունը երեք ընկերությունների հետ, որոնք թույլ են տվել մատակարարվող արտադրանքի որակի վատացումը:
Տեղական արտադրանքի գնումները հանդիսանում են «ՀԿԵ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Հայաստանի տնտեսության աջակցման ձևերից մեկը: Երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացումը նպաստում է  ՀԿԵ-ի գնման ծավալների աճին, ինչն իր հերթին թույլ է տալիս մշտական աշխատանքով ապահովել մասնագիտացված ընկերությունների աշխատողներին: ՀԿԵ գործունեության շնորհիվ աշխատանքով են  ապահովվել ավելի, քան 2 հազ մարդ: 
Բացի այդ Ընկերությունը նաև իրականացնում է փոքր և միջին բիզնեսի աջակցման քաղաքականություն՝ հայկական ընկերությունների համար հեշտացնելով ելքը դեպի միջազգային շուկաներ:

յին լոգիստիկ կենտրոնի բացման նախագծերը:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.