Արխիվ
Անվտանգությունը երկաթուղային գծանցներում. Ամեն ինչ կախված է միայն երկաթուղու՞ց
21.03.2013

Վերջին շրջանում երկաթուղում հաճախակի են դարձել դժբախտ պատահարները՝ չնայած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տարվող կանխարգելիչ միջոցառումների և գծանցների ու կայարանների արդիականացմանը:
Վերջին արտակարգ դեպքը տեղի էր ունեցել մարտի 13-ին, երբ 22:50 սահմաններում Արաքս-Դալարիկ ճանապարհի 2819 կիլոմետրում գտնվող պահպանվող գծանցում ՎԱԶ-2106 ավտոմեքենան շրջանցեց արդեն փակված արգելափակոցը և բախվեց 39 վագոնից կազմված բեռնատար գնացքի 34-րդ վագոնին: 
Գնացքը քարշ տվեց մեքենան ևս 20 մետր: Վարորդ Կարեն Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս անգամ, բարեբախտաբար, զոհեր չկան: Սակայն 2012 թվականի հունվարին տեղի ունեցած նույնատիպ միջադեպի ժամանակ, երբ Արտաշատում տաքսին, կոտրելով արդեն փակված արգելափակոցը, հայտվեց գնացքի առաջ, զոհ դարավ էր տաքսու ուղևորը:
Իսկ 2012 թվականի հոկտեմբերի 30-ին Արտենի-Քարակերտ ճանապարհին բեռնատար գնացքը բախվել էր OPEL մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում զոհվել էր մեկ և վիրավորվել չորս մարդ: Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել ավտոմեքենայի վարորդի մեղքով, ով անտեսել էր գնացքի մոտենլու մասին զգուշացնող ազդանշանները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր կողմից ձեռնարկում է անվտանգության պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները. իրականացվում է գծանցների արդիականացման և նորոգման ծրագիր, հերթապահներն անցնում են հատուկ տեխնիկական  դասընթացներ, վարորդներն բաժանվում են անվտանգության նորմերի մասին հուշաթերթիկներ, բոլոր երկաթուղային կայարաններում առկա են հետիոտների համար նախատեսված հատուկ անցումներ:
Ընկերությունը բազմիցս դիմում է բնակչությանը լինել ավելի զգոն կայարաններում, երկաթուղային գծերը հատելիս չանցնել ուղիները դրա համար չնախատեսված վայրում, չօգտագործել դրանք որպես արոտավայրեր: Վերջին շրջանում նման գործողությունները դարձել են երկաթուղու ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար լուրջ վտանգ:
Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգության կանոնների մասին բնակչության իրազեկմանը. այս նպատակով բոլոր կայարաններում քաղաքացիների, երեխաների համար տեղադրված են հատուկ հուշաթերթիկներ: ՀԿԵ-ն նաև համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղու հարևանությամբ գտնվող ձեռնարկությունների, դպրոցների հետ:
Չնայած ձեռնարկվող միջոցներին, սակայն, երկաթուղու հարևանությամբ գտնվող տների բնակիչները, միշտ շտապող և անհոգ վարորդները նախըտրում են հատել գծերը իրենց համար հարմար, սակայն դրա համար չնախատեսված տեղում՝ անտեսելով արգելող նշանները, հատուկ անցումների և գծանցների առկայությունը:
Ընկերությունը կրկին հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը... 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.