Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
27.03.2013

2013 թվականի հունվար-փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի հունվար-փետրվարի հետ համեմատ արագացել է 1,3 օրով կամ 48,1%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-փետրվարին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 2,7 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի առաջին երկու ամիսներին կազմել է 5618 տկմ նետտո/վագոն, ինչը 47,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 367,9 լոկ-կմ, ինչը 9,9%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.