Արխիվ
ՀԿԵ-ն կրճատեց Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը
02.06.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը այս ամառ էապես կրճատվելու է: Այժմ Երևան-Բաթումի-Երևան գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից կհասնեն Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում:
Անցյալ տարի ֆիրմային գնացքը Երևանից Բաթումի հասնում էր 18 ժամում, իսկ Բաթումից Երևան՝ 18 ժամ 13 րոպեի ընթացքում:
Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ: 
Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը կգործի հունիսի 15-ից: Երեքշաբթի և ուրբաթ օրերին կնշանակվի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացքը:  Այս տարի գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.