Արխիվ
Ապրիլի 9-10-ին Երևանում կայացավ ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային  խորհրդակցությունը
09.04.2013
Ապրիլի 9 - 10-ին Երևանում կայացավ ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային  խորհրդակցությունը: Նիստին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի ներկայացուցիչները:
Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և ԱՊՀ երկրների, Վրաստանի և Բալթիայի Երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն:
Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել մի շարք բարդ տեխնիկական և կազմակերպչական հարցեր, գնացքների չվացուցակները, մշակել համակարգված գործողություններ և դիրքորոշումներ գործունեության տարբեր բնագավառներում:
Խոսելով ՀԿԵ-ի գործունեության մասին` Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ երկաթուղու աշխատանքում առանցքային է հանդիսանում ենթակառուցվածքի  զարգացումն ու արդիականացումն՝ ուղևորների և բեռների 100%-նոց  ավտանգության ապահովման համար:
ԱՊՀ երկրների, Վրաստանի և Բալթիայի երկաթուղային տրանսպորտի տնօրինության նախագահ Պյոտր Կուչերենկոն իր հերթին ասաց, որ խորհրդակցության մասնակիցները քննարկելու են հարագործակցության զարգացումը մի շարք երկրների երկաթուղիներոմ անցնող բարեփոխումների լույսի ներքո: Նա նաև արձանագրեց Հայաստանի երկաթուղու զարգացումն՝ ընդգծելով, որ ՀԿԵ-ի աշխատանքի շնորհիվ էապես բարձրացել է գնացքների երթևեկության անվտանգության մակարդակը, միջազգային և տեղական գնացքների ուղևորների համար ստեղծված են առավել հարմարավետ պայմաններ:
Կուչերենկոյի խոսքերով, ՀԿԵ-ում գործում են մի շարք կառույցներ, որոնք բացակայում են այլ երկաթուղիներում՝ օրինակ, ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոնը:
Նիստի ժամանակ պատվիրակները քննարկեցին ԱՊՀ երկրների երկաթուղային ցանցում բեռնման պարտավորությունների և միջազգային գնացքների չվացուցակների կատարումը 2012 թվականին, ինչպես նաև բեռնատար վագոնների շրջանառության հարցերը: 
Հյուրերը նաև այցելեցին Հարավկովկասյան երկաթուղու մի շարք օբյեկտներ՝ Փոխադրումների կառավարման ճանապարհային կենտրոնը, Երևանի կայարանը, Ենթակառուցվածքի ախտորոշման ճանապաչհային կենտրոնը, Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոն, ինչպես նաև Հայաստանի երկաթուղու թանգարանը:
Ցանցային խորհրդակցության արդյունքներով ստորագրվեց համապատասխան արձանագրությունը, համաձայն որին ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների համար առաջնահերթություն է հանդիսանում փոխադրումների տնտեսությունների աշխատողների ուսուցումը:
Արձանագրությունը նաև նախատեսում է շարունակել աշխատանքը միջազգային բեռնափոխադրումների իրականացման համար նախատեսված բեռնատար վագոնների տեխնիկական վիճակի և զննման որակի ուժեղացման ուղղությամբ:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.