Արխիվ
ՀԿԵ-ում անցկացվում է գծի և շարժակազմի գարնանային զննումը
18.04.2013

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվում է գծի, ենթակառուցվածքի և շարժակազմի գարնանային զննումը: Զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:
Ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը երկաթուղում կանցկացվի գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի սարքավորումների զննումը:
Զննման նպատակն է գծային տնտեսության ուսումնասիրումը, բացահայտված բացթողումների վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը:
Գարնանային զննման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երկաթուղու այն հատվածներին, որտեղ սահմանափակվել է գնացքների երթևեկության արագութունը, և  գծի առողջացման ծրագրերի իրականացմանը:  
Բացի այդ ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը կանցկացվի լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին,  օդափոխության համակարգի աշխատանքին:

Դիտել ֆոտոշարքը

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.