Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին
24.04.2013

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողները ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Երկաթուղայինների մեծ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի և «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության գլխավորությամբ, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշամալիրի հավերժ կրակին:
Ամեն տարի երկաթուղայինները երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թվականին արեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին  Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Չիլին, ԱՄՆ 42 նահանգներ, այլ երկրներ: Հայոց ցեղասպանությունը ընդունել են նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.