Արխիվ
Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը սկսվելու է հունիսի 6-ին
03.06.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը սկսվելու է երկուշաբթի օրը՝ հունիսի 6-ին: «Արմենիա» ամենօրյա ֆիրմային գնացքը կսկսի գործել արդեն հունիսի 15-ից, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին կնշանակվի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացքը: 
Գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններում միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:
Այս տարի «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը էապես կրճատվելու է: Այժմ ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից կհասնեն Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում:
Անցյալ տարի ֆիրմային գնացքը Երևանից Բաթումի հասնում էր 18 ժամում, իսկ Բաթու­մից Երևան՝ 18 ժամ 13 րոպեի ընթացքում:
Ֆիրմա­­յին գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ:   
Ըստ ՀԿԵ վիճակագրական տվյալների, 2009 թ.-ին «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել են 16263 ուղևոր, իսկ 2010-ին 40304 ուղևոր:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.