Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղում ամփոփեցին ենթակառուցվածքի գարնանային զննման արդյունքները
03.05.2013
Մայիսի 3-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի ունեցավ գծի, ենթակառուցվածքի, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմխանիկայի և կապի սարքավորումների գարնանային հանձնաժողովային զննման արդյունքների քննարկումը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ընդգծեց, որ զննման անցկացման կարևորագույն նպատակն է ենթակառուցվածքի համապարփակ ուսումնասիրումն, օբյեկտների վիճակի գնահատումը, բացթողումների և թերությունների բացահայտումն, ամառային ուղևորափոխադրումների սեզոնին նախապատրաստումը:
Զննման ժամանակ հատուկ ուշադրության արժանացավ աշխատանքային կարգապահության հարցն, անվթար աշխատանքի ապահովմանն ուղղված գծային ստորաբաժանումների ղեկավարների և հրահանգողների կազմակերպչական գործունեության գնահատումը:
Խորհրդակցության շրջանակներում զեկույցներով հանդես եկան ծառայությունների, տնօրինությունների, արտադրական ձեռնարկությունների և ստորաբաժանումների պետերը: Մասնակիցները ներկայացրին այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել աշնանային զննման ժամանակ:
Խորհրդակցության ընթացքում դիտարկվեցին դրանց լուծման հնարավորությունները,  ինչպես նաև գծային տնտեսությունների, էներգամատակարարման սարքավորումների, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի  անխափան աշխատանքն ապահովելու  և արհեստական կառույցների ու հողածածկույթների պատշաճ վիճակում պահելու միջոցները:
Զննման ընթացքում բավարար աշխատանք է տարվել գծային տնտեսությունները, ենթակառուցվածքը, երկաթուղու արտադրական և հաղորդակցման բոլոր օբյեկտները կարգի բերելու ուղղությամբ: «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն անձամբ է վերահսկել զննումը, որի ընթացքում  բացահայտված թերությունները վերացվել են իսկույն՝ հստակ սահմանված ժամկետներում՝ պատասխանատու ղեկավարներից միչև երկաթուղու պետի տեղակալների մակարդակով:
Ներկա պահին երկաթուղում անցնում է լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին,  օդափոխության համակարգի աշխատանքին:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.