Արխիվ
Զամանլուի կամուրջի վերանորոգումը կավարտվի 2012-ին
07.06.2011
Հայաստանի ամենահին Զամանլուի երկաթուղային կամուրջի վերանորոգումը կավարտվի ժամանակին` 2012 թվականին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսել է Զամանլուի կամուրջի վերանորոգման աշխատանքները 2010-ին իր երկաթուղային գծերի արդիականացման և արհեստական կառույցների առողջացման հատուկ ծրագրի շրջանակներում:
Վերականգնողական աշխատանքները տարվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հենարանների, թռիչքերի կառուցվածքի, կամուրջի մոտեցումների վրա, իսկ աջ և ձախ ափի մոտեցումներում կառուցվում են երկաթբետոնե հենապատեր և կատարվում են հողային աշխատանքներ: Մեկ ամսից առաջին բարձր հենարանի վրա կնստի առաջին թռիչքը:
Զամանլու կիրճի կամուրջը կառուցվել է 1898 թ. և այն համարվում է Ռուսական կայսրությունում կառուցված ամենամեծ կամուրջը: Կամուրջի երկարությունը կազմում է 256 մետր, իսկ բարձրությունը՝ 26 մետր:
Կամուրջի նոր գծերի երկարությունը վերանորոգումից հետո կկազմի 161 մետր: Հավատարիմ մնալով հայկական բիզնեսի աջակցության ցուցաբերման իր քաղաքականությանը, ՀԿԵ-ն վերանորոգման աշխատանքների կապալառու է ընտրել հայկական շինարարական «Կամուրջշին» ընկերությանը:
«Զամանլուի կամուրջի վերանորոգման ծրագիրը «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ համագործակցության մեր առաջին փորձն է: Բայց այդ ծրագիրը բավականին  մեծ է և ծավալուն: Հուսով եմ, որ ապագայում մենք կընդլայնենք ՀԿԵ-ի հետ համագործակցությունը», - ասաց «Կամուրջշին» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.