Արխիվ
Հակոբ Կարապենցի անվան կենտրոնը բացվեց «ՀԿԵ»-ի ենթաշեֆ դպրոցում
08.06.2011
Գրող և հրապարակախոս Հակոբ Կարապենցի անվան կենտրոնը բացվել է Երևանի թիվ 6 դպրոցում, որը գործում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հովանու ներքո: ՀԿԵ-ն աջակցում է դպրոցին Երևանի քաղաքապետարանի հետ այս տարի կնքված համաձայնագրի շրջանակներում: Դպրոցը գրողի անունն է կրում  1995-ից: Բացման արարողությանը մասնակցեցին ՀԿԵ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Կարեն Անտոնյանը, Էրեբունի վարչական շրջանի դպրոցների հայոց լեզվի և գրականության դասատուները: 
Հակոբ Կարապենցի անվան կենտրոնում ներկայացված են իր գրքերը, հրապարակումները, լուսանկարները, այլ փաստաթղթեր: Դպրոցի տնօրեն Օվսաննա Բաբայանի և Կարապենցի քույր Նաիրի Սահակյանի նախաձեռնությամբ  նախատեսվում է նաև հավաքագրել  գրողի աշխատանքները էլեկտրոնային կրիչների վրա, ստեղծելով միասնական ֆոնդ, ինչի շնորհիվ գրքերը մատչելի կլինեն և հայաստանյան, և օտարերկրյա ընթերցողների համար:
Կարապենցի անվան կենտրոնի հավաքածուն անընդհատ համալրվում է՝ գրողի հարազատները, ընկերները և ծանոթները կենտրոնին են հանձնում նոր նյութեր:
Հայերեն ծագումով ամերիկյան գրող և հրապարակախոս Հակոբ Կարապենցը (Կարապետյան) ծնվել է 1925 թ. օգոստոսի 5-ին իրանական Թավրիզում:  Ի դեպ, Կարապենցի հայրը՝ Սիմոն Կարապետյանը Իրանում ստեղծել է առաջին ջազային նվագախումբը:
Կարապենցը երկար տարիներ աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական խմբագրությունում:
Կարապենցը հրապարակել է «Անծանոթ հոգիներ», «Կարթագենի դուստրը», «Ամերիկյան շուրջպար» պատմվածքների ժողովածուները, «Ադամի գիրքը» վեպը և այլ աշխատանքներ: Այժմ գործում է Կարապենցի անվան հիմնադրամ, որը թոշակներ է տրամադրում երիտասարդ գրողներին: Այդ թոշակները արդեն ստացել են 360 երիտասարդ գրող:  
Կարապենցը մահացել է 1994 թ. դեկտեմբերի 20-ին Բոստոնում:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.