Արխիվ
2013 թվականի հունվար-մայիսին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 1149,4 հազ. տոննա բեռ
27.06.2013
2013 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 1149,4 հազ. տոննա բեռ, ինչը 7.6%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 169,1 հազար տոննա` 5,7%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ: 
Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 386,1 հազար տոննա բեռ՝ 19,3%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մայիսի հետ համեմատ: 
Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 594,2 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 1,4%-ով:
2,4%-ով աճել է նաև միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրեկան բեռնաթափման ցուցանիշը նվազել է 10,5%-ով:
Բեռնափոխադրումների անկումը պայմանավորված է որոշ բեռների նախատեսվածից քիչ բեռնմումով:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով միջոցներ են ձեռնարկվում երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավվման, երկաթուղային բեռնափոխադրումների խթանման ուղղություններով:

Տպել
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.