Արխիվ
ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
27.06.2013
2013 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ արագացել է մոտ 1 օրով կամ 27,6%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-մայիսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 2,9 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում կազմել է 5063 տկմ նետտո/վագոն, ինչը 27,5%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 370,4 լոկ-կմ, ինչը 4,6%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.