Արխիվ
Հայ երկաթուղայինների երեխաները կհանգստանան Շահալի ամառային ճամբարում
10.06.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների երեխաների առաջին խումբը հունիսի 10-ին կմեկնի ամառային հանգստի Շահալի առողջարանային ճամբար, որը գտնվում է Շիրակի մարզում:  Առաջին 100 երեխաները կհանգստանան ճամբարում 16 օր, իսկ ամառվա ընփացքում Շահալիում հանգիստը կվայելեն ընդհանուր առմամբ 500 երեխա: 
ՀԿԵ-ն երեխաների տեղափոխման համար նշանակել է հատուկ գնացք, որը կվարի փորձառու լոկոմոտիվային բրիգադ և մեքենավար-հրահանգիչը: Նրանց կօգնեն ուղեկցորդները և անվտանգության աշխատողները:
Մանկական գնացքի անվտանգ երթևեկության ապահովման համար կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, հատուկ ուշադրության է դարձվելու անվտանգությանը երկաթուղային գծանցներում:
ՀԿԵ-ն առաջին տարին չէ, ինչ ամառային անվճար հանգիստ է կազմակերպում իր աշխատողների երեխաների համար՝ անցյալ և նախանցյալ տարի Շահալի ճամբարում հանգստացել է հազար երեխա:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.