Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն զարգացնում է համագործակցությունն Իրանի հետ Հարավային երկաթուղու կառուցման հարցում
02.07.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը անցյալ շաբաթ Իրան կատարած իր այցի շրջանակներում հանդիպումներ է  ունեցել երկրի Առևտրաարդյունաբերական պալատի և Տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ:
Երկկողմանի հանդիպումների շրջանակներում կողմերը քննարկեցին Հարավային երկաթուղու կառուցման հեռանկարները, այս ուղղությամբ նախատեսվող բեռնափոխադրումների ծավալները, ինչպես նաև հայկական Երասխ կայարանի հիմքի վրա նոր լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները:
Մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ»  ծրագրերի մեկնարկի մասին հայտարարվեց 2013 թվականի հունվարին: Այդ ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված   «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվեց Փոխհամաձայնության մասին հուշագիրը:
Դուբայում տեղակայված «Ռասիա» ընկերությունը արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն՝ նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության հիման վրա:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.