Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցել է Ռուսաստանի երկաթուղիների տնօրենների ասսամբլեային
19.07.2013

Հուլիսի 15-17-ը Չիտայում անցել է Ռուսաստանի երկաթուղիների պետերի IX ասսամբլեյան, որին «ՌԵ» ԲԲԸ նախագահի գլխավորությամբ մասնակցել են ընկերության բարձրաստիճան ղեկավարնրըն ու երկաթուղիների տնօրենները:
Հարավկովկասյան երկաթուղին ներկայացրեց գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Ֆորումի նպատակն էր «Ռուսական Երկաթուղիներ» ԲԲԸ հոլդինգի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, կադրային և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև անվտանգության ապահովման ու ՌԵ ցանցում փոխադևման գործընթացի հուսալիության քննարկումը:
Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրության արճանացան պետական-մասնավոր համագործակցության, ներդրումների ներգրավվման, ինչպես նաև երկաթուղիների միջև բազմակողմանի հաղորդակցման հարցերը: Վերջինս, ըստ Վ. Ռեբեցի, շատ կարևոր է Հարավկովկասյան երկաթուղու համար՝ հատկապես Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցման հնարավորության հարցի ակտիվացման համատեքստում:  
Ֆորումի շրջանակներում պատվիրակները մասնակցեցին Բայկալյան երկաթուղու ճարտարագիտական-կրթական համալիրի բացման արարողությունը, ինչպես նաև «Կռիմսկայա» կայարանում Նիկոլայ հրաշագործի եկեղեցու բացման պատարագին:

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.