Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղու «Արմենիա» ֆիրմային գնացքը այս տարի առաջին անգամ մեկնեց Երևանից Բաթումի
15.06.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքը հունիսի 15-ին այս տարի առաջին անգամ մեկնեց Երևանից Բաթումի: Առաջին ռեյսի ուղևորներ են դարձել 60 մարդ:
«55 ուղևոր մեկնել են Երևանից, իսկ ևս 5 ուղևոր սպասում են Գյումրու կայարանում: Դա լավ ցուցանիշ է սեզոնի առաջին գնացքի համար», - կարծում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի  ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
Ինչպես հայտնեց Մովսեսյանը, հունիսի 15-ի դրությամբ արդեն վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի ավելի քան 300 տոմս:
Գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններում միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Դա թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից: Արդեն 1,5-2 ամսից ուղևորները հնարավորություն կունենան տոմսերը ձեռք բերել նաև Ինտերնետով: Իսկ մի քանի օր անց տոմսերը կվաճառվեն Արցախում:  
Հունիսին տոմսերի վրա գործում է 10% զեղչ:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.