Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղին պատրաստվում է տոնել երկաթուղայինի օրը
25.07.2013

Հուլիսի 24-ին ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ Գյումրիում, որտեղ  ՀԿԵ ղեկավարության որոշմամբ կնշվի երկաթուղայինների մասնագիտական տոնը: Հանդիպման շրջանակներում մարզպետին ներկայացվեց տոնակատարության կազմակերպման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, մարզպետը հանգամանորեն ծանոթացավ Հայաստանում երկաթուղային տեխնիկայի առաջին թանգարանի կազմավորմանը, որի բացումը կկայանա օգոստոսի 4-ին՝ տոնակատարության շրջանակներում:
Ֆելիքս ցոլակյանը բարձր գնահատեց տոնի կազմակերպման ընթացքը՝ նշելով, որ ՀԿԵ կողմից երկաթուղայինի օրվա անցկացումը Գյումրիում վկայում է Հայաստանում ընկերության ներգրավվածության մասին ոչ միայն երկրի արտադրատնտեսական, այլև մշակութային և սոցիալական ոլորտներում: Բարձր գնահատելով ՀԿԵ՝ Գյումրու երկաթուղային հանգույցի զարգացմանն ուղղված համալիր աշխատանքը (այս տարվա մայիսին վերաբացվեցին Գյումրու լոկոմոտիվային և վագոնային-վերանորոգման դեպոները), Ֆ. Ցոլակյանը հատուկ ընդգծեց ընկերության կողմից թանգարանի բացման կարևորությունը, ոին ունի ոչ միայն տեխնիկական, այլև մշակութային նշանակություն: Մարզպետի խոսքերով՝ թաբգարանի գտնվելու վայրն ընտրված չէ պատահական. չէ՞ որ Գյումրիից է սկիզբ առնում Հայաստանի երկաթուղու պատմությունը:
Իր հերթին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ողջունեց տեղական իշխանությունների՝ ընկերության աջակցման կառուցողական մոտեցումը՝ բարձր գնահատական տալով վերջիններիս ներգրավվածությունը տոնի կազմակերպման հարցում: Ըստ Վ. Ռեբեցի՝ ուշագրավ է, որ այս տարի երկաթուղայինի օրվան նվրիված տոնակատարության ծրագիրը  մտցվել է «Գյումրին՝ ԱՊՀ 2013մշակութային մայրաքաղաք» համաքաղաքային ծրագրի մեջ: Վերջինս անխոս երկաթուղայինների մասնագիտական տոնին տալիս է հատուկ նշանակություն: Ինչպես նշեց գլխավոր տնօրենը, տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասվում է մի շարք անակնկալներ. կվերականգնվի Գյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպես նաև որպես հերթական նվեր քաղաքին՝ «Հոկտեմբեր» կինոթատրունում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղային թեմայով:  
Երկաթուայինի օրը մասնագիտական տոն է, որի շրջանակներում նշվում է երկաթուղային տրանսպորտի նվիրյալների մասնագիտական ձեռքբերումները և ոլորտի զարգացումը: Տոնն առաջին անգամ նշվել է Ռուսական կայսրության հաղորդակցման նախարարի՝ կնյազ Միխայիլ Խիլկովի № 68 1896 թ. հուլիսի 28-ի  հրամանով (հուլիսի 10-ը՝ նոր տոմարով): 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.