Արխիվ
ՀԿԵ-ի աշխատողները պարգևատրվեցին Երկաթուղայինի օրվա կապակցությամբ
05.08.2013

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Երկաթուղայինի օրվա նախաշեմին՝ օգոստոսի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ շնորհավորեց կոլլեգաներին մասնագիտական տոնի կապակցությամբ և ամփոփեց Ընկերության առաջին կիսամյակի գործունեության արդյունքները:
Ընկերության գլխավոր տնօրենը դրական միտումներ արձանագրեց ուղևորափոխադրումների ոլորտում, ընդգծելով, որ 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ ուղևորաշրջանառությունն աճել է 28,9%-ով: Վիկտոր Ռեբեցը հանձնարարեց շարունակել աշխատանքն ուղևորափոխադրումների ծավալների աճի և պահանջարկի խթանման ուղղություններով:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքը  երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավվման ուղղությամբ:  
Վիկտոր Ռեբեցը նաև հատուկ ուշադրություն դարձրեց ենթակառուցվածքի և շարժակազմի վիճակին, երկաթուղու անվտանգությանը:
Խորհրդակցության ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը մի շարք աշխատողներին պարգևատրեց «Մասնագիտական հավատարմության համար» նշաններով, անվանական ժամացույցներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.