Արխիվ
Գյումրիում նշեցին Երկաթուղայինի օրը
05.08.2013
Օգոստոսի 5-ին Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գյումրիում, նշեցին Երկաթուղայինի օրը:
Տոնական արարողություններին մասնակցեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայաստանում Ռուսաստնի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գյումրու քազաքապետ Սամվել Բալասանյանը, երկաթուղայինները, գյումրեցիները:
Միջոցառման շրջանակներում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշորձանը:
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի խոսքերով, երկրաշարժի օրերը ծանր փոևձություն էին Հայաստանի համար, ում օգնության էին հասել ինչպես այլ սովետական հանրապետությունները, այնպես էլ աշխարհի շատ երկրներ:
- Այդ օրերը լուրջ փորձություն էին նաև երկաթուղու համար, քանի որ երկաթուղային ուղիներով տուժած բնակավայրեր բերվում էին անհրաժեշտ սարքավորումներ, հումանիտար օգնություն, դեղորայք: Գյումրու երկաթուղային հանգույցը շարունակեց աշխատանքը երկրաշարժից մեկ օր անց: Աշխատանքի էին դուրս եկել բոլոր կենդանի մնացած երկաթուղայինները՝ չնայած, որ այն օրերին չկար ընտանիք, որը չունեցավ կորուստներ: Սակայն բոլոր երկաթուղայինները հասկանում էին, որ առանց երկաթուղու անխափան աշխատանքի հնարավոր չի լինի օգնություն ցուցաբերել բոլոր տուժածներին, - ասաց երկաթուղու ղեկավարը հուշարձանի բացման արարողության ժամանակ:
Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այն օրերին երկաթուղին աշխատում էր օր ու գիշեր. օրեկան բեռնաթափվում էր մինչև 1000 վագոն բեռ:
- Այն ժամանակ ի հայտ եկավ Գյումրու երկաթուղայինների խիզախությունը և նվիրվածությունը գործին, - ընդգծեց ՀԿԵ-ի ղեկավարը:
Լոկոմոտիվային դեպոյում նաև տեղի էր ունեցել Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Գյումրու տեխնիկական քոլեջի սաների հետ:
Տոնական միջոցառումները շարունակվեցին Գյումրու կենտրոնական կայարանում, որտեղ իսկական շոգեքարշ էր ժամանել, իսկ մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնել XIX դարի Ալեքսանդրոպոլը:
Ռուսաստանի դեսպանը, Շիրակի մարզպետն ու ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնակցեցին Երկաթուղային տեխնիկայի թանգարանի բացմանը:
Տոնական միջոցառումներն ավարտվեցին վետերան-երկաթուղայինների և վաստակավոր աշխատողների մեծարմամբ ու տոնական համերգով:
- Հայաստանի երկաթուղին այսօր ակտիվ զարգանում է: Աճում են երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները, ուղևորների թիվը, բարձրանում է հարմարավետության և սպասարկման որակի մակարդակը, աճում են գնացքների արագությունները: Այսօր երկաթուղում տարվում է ենթակառուցվածքի որդիականացման լայնածավալ ծրագիր, - նշեց տոնական միջոցառման ժամանակ Վիկտոր Ռեբեցը:
Գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ 2008-2012 թթ. ՀԿԵ-ի ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմեց մոտ 90 մլրդ դրամ, որից 50 մլրդ ուղղվեց ենթակառուցվածքի արդիականացմանը:  
Երկաթուղայինի օրը մասնագիտական տոն է, որի ժամանակ նշվում են երկաթուղային տրանսպորտի աշխատողների և ոլորտի ձեռքբերումները: Առաջին անգամ այն հաստատվեց 1896 թվականի հունիսի 28-ին (հուլիսի 10-ին) Ռուսական կայսրության կապի ուղիների նախարար իշխան Միխայիլ Խիլկովի հրամանով:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.