Արխիվ
Երկաթուղայինի օրը նշեցին Երևանի Էրեբունի վարչական շրջանում
05.08.2013
Օգոստոսի 4-ին, Էրեբունի վարչական շրջանի մանկական այգում հանդիսավոր կերպով նշեցին Երկաթուղայինի օրը: Միջոցառումն իրականացվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Էրեբունի վարչական շրջանի ղեկիավար Արմեն Հարությունյանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի նախաձեռնությամբ:
Տոնակատարությունների ժամանակ շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնվեցին երկաթուղու աշխատակիցներին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար և ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենի անունից:
Միջոցառմանը մասնակցում էին Էրեբունի վարչական շրջանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, Տ. Չուխաջյանի անվ. երաժշտական դպրոցի սաները, երգիչ երգչուհիներ ու պարային խմբեր:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.