Արխիվ
Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը հունվար-մայիսին աճել է 12,9%
17.06.2011

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-մայիս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1146,8 հազար տոննա, ինչը 12,9% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2011 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 8% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /1062,1 հազար տոննա/:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 147,1 հազար տոննա, ինչը 21,7% գերազանցեց հունվար-մայիսի համար նախատեսված ցուցանիշը /120,9 հազար տոննա/:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում  տեղափոխվել է 485,1 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 5,2% գերազանցեց հունվար-մայիսի համար նախատեսված ծավալը /461,3 հազար տոննա/:  
Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-մայիս ամիսներին փոխադրվել է 514,6 հազար տոննա բեռ, ինչը 7,2% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը /479,9 հազար տոննա/:  
Նշենք, որ 2011 թ. հունվար-մայիս ամիսների բեռնափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ի ճկուն սակագնային քաղաքականությամբ, մատուցվող ծառայու­­թյունների որակի աճով: 
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.