Արխիվ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները մասնակցեցին 33 մետրանոց խաչի բացման արարողությանն Արագածոտնի մարզում
20.08.2013

Օգոստոսի 17-ին «ՀԿԵ» ՓԲԸ մոտ 50 աշխատակիներ մասնակցել են Երևան-Ապարան մայրուղուն կից 33 մ բարձրությամբ մետաղյա խաչի բացման տոնական արարողությանը:
Խաչը կազմված է 1712 մեծ և փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանի կողմից քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման տարիները: Խաչերի թիվն ամնե տարի կմեծանա մեկով:
Խաչի տեղադրումը նախաձեռնել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, որի պատվավոր նախագահն է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Խաչի օծման պատարագը մատուցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն, որից հետո կաթողիկոսն օրհնեց բոլոր ներկաներին:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.