Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ մեկնաբանությունները «Արտենի» կայարանի վերաբերյալ
22.08.2013

«Արտենի» երկաթուղային կայարանի վերաբերյալ որորշ ԶԼՄ-ներում տեղ գտած «Ասպարեզ» ակումբի հայտարարությունների և խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ՀՀ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է հետևյալը.

1. Կայարանի երկաթուղային գծերից մեկի ապամոնտաժման միակ պատճառն այն է, որ տվյալ հատվածում փոխադրման աշխատանքների լիարժեք իրականացման համար բավական է միայն մեկ գիծ ունենալը։ Այս գործընթացը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով հիմնավորված և նախապես պլանավորված աշխատանք է: Բացի այդ, ապամոնտաժվող գիծը վերանորոգվել էր տարիներ առաջ, այլ ոչ թե անցյալ տարի, ինչպես նշվում էր ԶԼՄ-ների հրապարակումներում:

2. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ օրակարգում չկա որևէ կետ Արտենի կայարանի լուծարման, ինչպես նաև աշխատակիցների կրճատման մասին:

3. Հայտարարությանը, որ «...քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում» կարող ենք պատասխանել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում չկան հայկական ու ռուսական կողմեր: Առկա է տնտեսվարող սուբյեկտ՝ ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն, որը ղեկավարվում է թե՛ հայ, թե՛ ռուս երկաթուղայինների կողմից: Բոլորն էլ մեկ խնդիր են լուծում:

4. Չգիտես ինչու ինչ-որ մեկը որոշել է շահարկել Արտենի-Արագած միավորված կայարանի պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը: Սակայն Արթուր Առաքելյանը ոչ միայն հանդես չի եկել նման հայտարարություններով, այլև ընդհանրապես չի շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.