Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների մոտ 500 երեխաներ հանգստացել են «Գուգարք» մանկական ճամբարում
26.08.2013

499 երեխաներ իրենց ամառային արձակուրդն անցկացրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հովանու ներքո գործող «Գուգարք» ճամբարում: Անցյալ տարի ճամբարն ընդունեց 374 երեխա:
Այս տարի «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր վրա վերցրեց ոչ միայն սեփական աշխատողների երեխաների, այլ նաև Կարապենցի անվան Երևանի №6 դպրոցի աշակերտների, հայոց մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանին նվիրված շարադրությունների մրցույթի հաղթողների հանգստի կազմակերպումը:
Երեխաների համար անցկացվեցին  տարաբնույթ մշակութային և ժամանցային, սպորտային միջոցառումներ, իսկ Ռոսսոտրուդնիչեստվո գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համաձայնագրի շրջանակներում կազմակերպվեց նաև ռուսաց լեզվի ամառային Պուշկինյան դպրոց:
Առանց ուշադրության չեն մնացել նաև ՀԿԵ-ի աշխատողները: Սևանի ափին գտնվաղ «Իագորա» հանգստի գոտում իրենց հանգիստն անցկացրեցին 432 աշխատող, իսկ մինչև սեզոնի ավարտ նրանց թիվը կհասնի 450-ի:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ու իր աշխատողների և իրենց ընտանիքների հանգստի կազմակերպմանը հատուկ ուշադրություն դարձնող ընկերություն, նման ծրագրեր իրականացնում է ամեն տարի և նախատեսում է շարունակել իր քաղաքականությունը նաև ապագայում: Լիարժեք հանգիստը հատուկ կարևորություն ունի ուղևորների կյանքի և անվտանգության համար ամեն օր պատասխանատվություն կրող երկաթուղայինների համար:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.