Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ է նշանակվել Օլեգ Շատալովը
26.08.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ է նշանակվել Օլեգ Շատալովը, ով փոխարինեց այս պաշտոնը 2011 թվականից զբաղեցնող Անատոլի Դանչենկոյին:
Օլեգ Շատալովը ծնվել է 1972 թվականի ապրիլի 20-ին Կրասնոյարսկի շրջանի Ուժուր քաղաքում: Ավարտել է Երկաթուղային տրանսպորտի ինժեներների Իրկուտսկի ինստիտուտը:
Տարբեր տարիներին զբաղեցրել է Կրասնոյարսկի երկաթուղու տարբեր կայարանների պետի, երկաթուղու Կրասնոյարսկի և Աբականի բաժինների պետերի  պաշտոնները, ղեկավարել Շարժի կառավարման Կրասնոյարսկի տնօրինությունը:

 

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.