Արխիվ
ՀԿԵ-ի միջպետական ուղևորափոխադրումների ծավալն հունվար-մայիսին աճել է 6,8%-ով
17.06.2011
Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը 2011 թ. հունվար-մայիս ամիսներին միջպետական հաղորդակցությունում տեղափոխեց 7,8 հազար ուղևոր, ինչը 6,8% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, միջպետական ուղևորափոխադրումների ծավալը 2011 թ. հունվար-մայիսին 18,2% գերազանցեց այս ժամանակահատվածի համար նախատեսվող ցուցանիշը  /6,6 հազար ուղևոր/:
Միայն մայիսին միջպետական հաղորդակցությունում տեղափոխվեց 1371 ուղևոր:
2011 թ. հունվար-մայիս ամիսներին մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխվեց 225 հազար ուղևոր, ինչը 29,8%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ամենամեծ պահանջարկ ունեցող մերձքաղաքային  ուղղությունն է՝ Երևան-Գյումրի ուղղությունը՝ 74595 ուղևոր:
2011 թ. հունվար-մայիս ամիսներին ՀԿԵ-ի ծառայություններից օգտվել է 232,8 հազար ուղևոր:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.