Արխիվ
ՀԿԵ-ն զարգացնում է համագործակցությունը Յակուտիայի երկաթուղայինների հետ
30.08.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով՝ Հայաստանում են գտնվում «Յակուտիայի երկաթուղի» Բաժնետիրական ընկերություն» ԲԲԸ ներկայացուցիչները: Օգոստոսի 29-ին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ընդունեց «ՅԵ» ԲԸ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Մարիա Ատամանչուկին և մարքեթինգի ու պայմանագրային աշխատանքի բաժնի պետ Լյուդմիլա Ալեքսեևային՝ քննարկելով «Ռուսական երկաթուղիներ»-ի երկու դուստ-ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մասնագիտական գործունեության, հումանիտար, մշակութային և սոցիալ-կրթական ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հարցերը, ինչպես նաև երկկողմանի համագործակցության և համատեղ աշխատանքի մասին համաձայնագրի մշակման ընթացքը:
Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Յակուտիայի երկաթուղիները մասնավորապես փոխանակվելու են երկաթուղային բեռնա- և ուղևորափոխադրումների կազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության ապահովման ոլորտներում կուտակած փորձով:
Կողմերը նաև համագործակցելու են տեղեկատվական և իմիջային քաղաքականության, կորպորատիվ գործընթացների և կառավարման ոլորտներում:
Համաձայնագրով հատուկ կարևորվում են մշակութակրթական գործունեությունը և երեխաների, երիտասարդության ու ՀԿԵ և ՅԵ աշխատողների ընտանիքների անդամների հետ աշխատանքը: Մասնավորապես, կողմերը համատեղ կաշխատեն տարաբնույթ մարզական միջոցառումների կազմակերպման, երկաթուղիների աշխատողների, նրանց երեխաների և ընտանիքների անդամների հանգստի կազմակերպման հարցերում:
Երկկողմանի համագործակցության այլ ուղղություններից են նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակչությունը, միջազգային բարեկամական կապերի ամրապնդոըմը, կամավորական, հայրենասիրական, վետերանական շարժումների կազմակերպումը, կադրային ներուժի ձևավորումն ու զարգացումը, արհմիութենական կապերի զարգացումը:
Սա Յակուտիայի երկաթուղու ներկայացուցիչների առաջին այցը չէ Հայաստան: 2012 թվականի մարտին ՀԿԵ այցելեց «Յակուտիայի երկաթուղի» ԲԸ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը՝ ծանոթանալու Հայաստանում կիրառվող գծի ախտորոշման տեխնոլոգիաներին, մասնագետների ուսուցանման ծրագրերին, ինչպես նաև ուսումնասիրելու նման հնարավորությունների գործարկումը Յակուտիայում: Ինչպես նշեց այցի ժամանակ Վ.Շիմոխինը, ՀԿԵ-ն և Յակուտիայի երկաթուղին ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր: Մասնավորապես, երկու ընկերություններն էլ ընդգրկված են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկությունների համակարգում, ունեն մոտավորապես նույն ուղևորա- և բեռնափոխադրումների ծավալներ, իսկ ՀԿԵ-ի առաջ ծառացած խնդիրները ակտուալ են նաև Ամուր-Յակուտական երկաթուղու համար:
Վ.Շիմոխինի այցի շրջանակներում, ՀԿԵ-ի և ՅԵ-ի ղեկավարներն այցելեցին Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանը, ծանոթացան Հայաստանի կայարանային համալիրի զարգացմանը, անցկացրեցին համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդակցություն:

 

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.