Արխիվ
Գիտելիքի օրը «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարն այցելեց Գյումրիում ռուսական ռազմական բազային կից գործող դպրոցը
02.09.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Գիտելիքի օրը այցելեց 102-րդ ռուսական ռազմական բազային կից գործող №19 միջնակարգ հանրակրթական դպրոցը: Նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության, «Ռոստեխնոլոգիի» պետկորպորացիայի ներկայացուցիչները:
Այս տարի դպրոցն աշակերտներին դիմավորեց կապիտալ վերանորոգումից հետո՝ նորացված դասարաններով և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ նոր ժամանակակից սարքավորումներով: Իր հերթին ՀԿԵ-ն աջակցել է դպրոցի ատամնաբուժական կաբինետի ձևավորման գործընթացում:
Ելույթ ունենալով դպրոցականների առջև՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ինչպես նաև բարձր գնահատեց 102-րդ ռուսական ռազմական բազայի հրամանատար կազմի հետ համագործակցությունը:
- Ուրախալի է, որ նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորում է լիարժեք պատրաստված՝ ստանալով անհրաժեշտ սարքավորումներն ու գրականությունը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը ռուս զինվորականների հետ ուսումնական հաստատությանը աջակցություն տրամադրելու ուղղությամբ և ամրագրել այդ պատրաստակամությունը համապատասխան համաձայնագիր կնքելով, - հայտարարեց ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Դպրոցի աշխատակազմի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է այդ ուսումնական հաստատությունում նաև երկաթուղայինների երեխաների ուսուցման հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի նման երեխաների ոսումնական ծրագրում ներառել «Հայոց լեզու և գրականություն» առարկան:

 

Տպել

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2013 г.